Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
ՀԱԿ-ը հասկացավ, որ իր որդեգրած քաղաքական կուրսը փակուղի է տանում եւ կարող է նոր Մարտի 1-ի հանգեցնել, եւ հրաժարվեց իր արմատական սկզբունքներից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:
Բացի այս, ՀԱԿ-ի գործողությունների նման փոփոխության եւ իշխանությունների հետ երկխոսության նստելու պատճառներից է եղել նաեւ եվրոպական կառույցների միջնորդությունը:
Սակայն, ըստ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանը արմատական կեցվածք ունեցող քաղաքական ուժ չէ. «Ինչպես 1991թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը չուներ արմատական ծրագիր, այնպես էլ այսօր չունի՝ միայն իշխանափոխություն, իշխանափոխություն»:
Նա նշեց նաեւ, որ ՀԱԿ-ի ներկայացրած որեւէ ծրագրում, նաեւ «Հարյուր քայլում» որեւ նոր բան չկա: Իսկ ինչ վերաբերում է երկխոսությանը, ապա չի կարծում, թե դրանից ժողովրդի կյանքը թեթեւանալու է: