|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կարծում է, որ վրացական դատախազությունը չունի ապացույցներ նախագահ եղած ժամանակ իր անօրինական գործողությունների վերաբերյալ. հայտնում է Интерфакс-ը:
«Կարծում եմ, որ Վրաստանի իշխանությունները դուրս են եկել իրավական տարածքից, սակայն միևնույնն է հպարտ եմ, որ նրանք այսքան որոնել և վերջապես միակ բանը, որ գտել են Իրաքլի Օկրուաշվիլիի (Վրաստանի պաշտպանության նախկին նախարար) ցուցմունքներն են, որին մենք ազատել էինք կոռուպցիայի և սուտ մեղադրանքների համար»,- հայտարարել է Սահակաշվիլին վրացական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում։
«Որտեղից գտնել ժամանակ՝ Վրաստան գալու, բանտ նստելու և հրաժարվելու համար այն ամենից, ինչով ես այժմ զբաղվում եմ։ Ես դրա ժամանակը չունեմ, իրենք էլ հնարավորություն չունեն դա անելու համար»,- հավելել է Սահակաշվիլին։