կարևոր
3886 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-15 15:06
Քաղաքական

Փաշինյանը շպագատ է նստելու. նա դեռ սպասում է. Էդուարդ Շարմազանով

«Փաշինյանը վերջին մեկուկես ամսում կտրուկ հակառուսական քայլեր չի անում․ ակնհայտ է, որ նա սպասում է, բայց ինքը շպագատ է նստելու՝ չի կարող սպասարկել և՛ Արևմուտքին, և՛ թուրքերին, և՛ ռուսներին, և՛ իրանցիներին միաժամանակ, բայց ինքը գնում է այդ ճանապարհով»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազաանովը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս չի գա, հակառակ պարագայում, ըստ Շարմազանովի, ԵԱՏՄ-ից դուրս կհանեն։ Էդուարդ Շարմազանովի համոզմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ստորագրվի խաղաղության պայմանագիր։

 «Հնարավոր է՝ ստորագրվի ինչ-որ մի հռչակագիր, որը հավաքական Արևմուտքին անհրաժեշտ է ընտրություններից առաջ։ Ադրբեջանը պարզ ասել է, թե ինչ պայմաններով է ստորագրելու խաղաղության պայմանագիր, ասել է, չէ՞, որ մինչև Սահմանդրությունը չփոխվի, չի ստորագրելու»,-ասաց նա։

Ըստ նրա՝ դա հերթական հռչակագրային թղթի կտրոն է, որպեսզի ցույց տան, որ «իրենց շահերի սպասարկող Նիկոլ Փաշինյանը խաղաղություն է բերում»․ «Ադրբեջանը ՀՀ-ի տարածքային ամբողջականությունն էլ չի ճանաչել»։

Նա ընդգծեց, որ պայմանագիրն այն է, որ երկու կողմերը պարտավորություն ունեն։