կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-17 00:21
Հասարակություն

Ադրբեջանական ԶԼՄ-ները դարձյալ մնացել են Սարգսյանի մամուլի քարտուղարի հույսին

Ադրբեջանական ԶԼՄ-ները դարձյալ մնացել են Սարգսյանի մամուլի քարտուղարի հույսին


Մինչեւ ՀՀ նախագահի պաշտոնական կայքը եւ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը թվիթերի իր էջում պարբերաբար տեղեկատվություն են տրամադրում նախագահ Սարգսյանի հանդումներից Վիեննայում, նաեւ արդեն իսկ մեկնարկած Սարգսյան-Ալիեւ-Լավրով-Քերի-Նուլանդ-Ուորլիք հանդիպումից, ադրբեջանական ԶԼՄ-ների հույսը մնացել է այս ամենի մասին տեղեկություն տրամադրող ռուսական եւ արտասահմանյան, նաեւ հայկական լրատվամիջոցները: Ուշագրավ է, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում, ինչպես օրինակ haqqin.az-ում տեղադրում են նախագահ Սարգսյանի մամուլի քարտուղարի հրապարակած լուսանկարը՝ Սարգսյան-Ալիեւ հանդիպումից:

Հիշեցնենք, որ սա առաջին անգամը չէ, որ ադրբեջանական ԶԼՄ-ները նման կարեւոր հանդիպումից առաջ իսկական տեղեկատվական սովի առջեւ են կանգնում: Դեռ տարիներ առաջ՝ 2013թվականին, ադրբեջանցիները Վիեննայում Սարգսյան-Ալիեւ հանդիպման ժամանակ կրկին կանգնեցին նույն խնդրի առջեւ:

«Սարգսյան-Ալիև հանդիպման մանրամասներին մենք ստիպված էինք ծանոթանալ հայկական ԶԼՄ-ներից, քանի որ Ալիևի մամուլի խոսնակը լռում էր: Ինչպե՞ս այդ ամենը անվանել: Ադրբեջանի տեղեկատվական տապալո՞ւմ` Սարգսյան-Ալիև հանդիպման լուսաբանման հարցում: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր պետք այդքան նսեմացնել մեզ՝ ադրբեջանցի լրագրողներիս, որ մենք ստիպված եղանք տեղեկանալ այդ հանդիպման մասին նույնիսկ ոչ թե ավստրիական  ԶԼՄ-ներից, այլ` հայկական: Եվ այդ ամենից հետո մենք հպարտորեն հայտարարում ենք Ադրբեջանի ֆենոմենալ զարգացման, հայկական տնտեսության նկատմամբ ունեցած առավելության մասի՞ն: Այդ դեպքում ինչո՞ւ են Ադրբեջանի ԶԼՄ-ներն այդքան նսեմանում և վերահրապարակում հայկական լրատվամիջոցներում հայտնած ինֆորմացիան: Ինչո՞վ է Ալիևն արժանացել նման վերաբերմունքի»,-դեռ այն ժամանակ գրել էր ադրբեջանցի հոդվածագիր Աքպեր Հասանովը: