կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-19 16:10
Հասարակություն

Ադրբեջանական ԶԼՄ-ները դարձյալ մնացել էին Սարգսյանի մամուլի քարտուղարի հույսին

Ադրբեջանական ԶԼՄ-ները դարձյալ մնացել էին Սարգսյանի մամուլի քարտուղարի հույսին

Շեյցարիայի մայրաքաղաք Բեռնում կայացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Ադրբեջանական լրատվական կայքերը, այդ թվում՝ իշխանական АПА-ն ստիպված եղան լուսաբանել հանդիպումը ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանի թվիթերյան գրառումների միջոցով: Ադրբեջանցիներին փոքր-ինչ օգնության հասավ նաև ամերիկացի համանագահ Ջեյմս Ուորլիքը՝ իր գրառումներով:

Գուցե և այդ փատը վրիպեր մեջ աչքից և ուշադրություն չդարձնեինք, եթե չլիներ ադրբեջանական haqqin.az-ի՝ 2013-ի ուշագրավ հրապարակումը:

Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերի 19-ին  Վիեննայում կայացավ Սարգսյան-Ալիև հանդիպումը, որի մանրամասներին մեզ հնարավորինս արագ փորձեց տեղեկացնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն ժամանակվա մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը` Twitter-ի իր էջում: Ավելի ուշ պարզվեց, որ Ադրբեջանի հասարակությունը խիստ վրդովվել է այն բանից, որ իրենց երկրում նույն ակտիվությամբ չի լուսաբանվել այդ հանդիպումը: 

«Սարգսյան-Ալիև հանդիպման մանրամասներին մենք ստիպված էինք ծանոթանալ հայկական ԶԼՄ-ներից, քանի որ Ալիևի մամուլի խոսնակը լռում էր: Ինչպե՞ս այդ ամենը անվանել: Ադրբեջանի տեղեկատվական տապալո՞ւմ` Սարգսյան-Ալիև հանդիպման լուսաբանման հարցում»,- գրել էր ադրբեջանցի հոդվածագիր Աքպեր Հասանովը:ՙ

Երևում է՝ Ադրբեջանում այս տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել, և Ալիևն ու ադրբեջանական ԶԼՄ-ները դարձյալ մնացել էին ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի գրառումների հույսին: