կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-29 14:33
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլին իր ընտրողների հետ պետք է թողնել դեմ առ դեմ, չխառնվել. Զոհրաբյանը՝ ընտրությունների արդյունքների մասին

Մենք ունենք կրթական ցենզի հետ լրջագույն խնդիրներ ունեցող քաղաքացի, որն ասում է՝ հա՛, թո՛ղ թուրքը գա, ինձ սպանի, մենակ Նիկոլը մնա։ Ես կարծում եմ՝ մենք այս հարցում մեղավոր ենք։ Պիտի կրթենք այս հասարակությանը, չենք կարող մեր ժողովրդին տանել, հանձնել․ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսում ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։

Ըստ նրա՝ մենք ունենք հասարակություն, որի գերակշիռ մասը չի հասկանում եւ ընկալում անվտանգության խնդիրը։ «Եվ ինքը մեղավոր չէ, իրեն այդպես են կրթել։ 30 տարի էս հասարակությանը սնել են բրազիլական, հնդկական սերիալներով, նրա միջից հանել են քաղաքացուն, եւ մենք ստացել ենք միջին վիճակագրական սպառող։ Նիկոլապաշտ մի կին շատ հետաքրքիր մի բան ասաց՝ վերջապես եկել է մեր ժամանակը, թողեք՝ խոսենք, էլի։ Այսինքն՝ նա արդեն իրեն զգում է քաղաքացի, կարող է հեռախոսը վերցնել, լայվ մտնել, անպատվել, հայհոյել, իրեն զգում է ազատ, Նիկոլը տվել է իրեն այդ ազատություն, եւ կարեւոր չէ, որ Սյունիքը, Արցախը կկորչեն»,- նշեց պատգամավորը` շեշտելով՝ այդ հասարակությանը պետք է Նիկոլի հետ թողնել դեմ առ դեմ, պետք չէ խառնվել։

Զոհրաբյանի խոսքով՝, իր համար՝ որպես ակտիվ քաղաքական գործչի, այս օրերին շատ դժվար է լռել, չխառնվել հասարակական թեմաներին։ «Ես Արմավիրի դեպքերին էլ չարձագանքեցի։ Ինձ համար արել եմ շատ կարեւորագույն մի քանի հետեւություններ․ միգուցե պետք չէր հասարակության նիկոլապաշտ հատվածին վիրավորել, նրանց մեկուսացնել, որովհետեւ այդ մարդիկ վախից կոնսոլիդացվեցին Նիկոլի շուրջը, մտածեցին, որ նոր իշխանությունը գալու է՝ իրենց հետ հաշվերհարդար տեսնի։ Այս վախն ավելի մեծ էր, քան սահմանին կանգնած թուրքի նկատմամբ վախը», -ասաց նա։

Մանրամասները դիտեք տեսանյութում։