|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր ԱԺ-ում մի շարք օրենքների նախագծերի քվեարկություններ տապալվեցին քվորումի բացակայության պատճառով: Դրությունը փորձեց փրկել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` 20 րոպե ընդմիջում խնդրելով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ կոչ արեց պատգամավորներին` ներկայանալ դահլիճ:
Ընդմիջումը սպասված արդյունքը տվեց` ՀՀԿ պատգամավորների թիվն ավելացավ, եւ քվեարկությունները շարունակվեցին: Սակայն այս անգամ էլ քվեարկությանը չմասնակցեցին դահլիճում գտնվող ՀՅԴ պատգամավորները:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կարեւոր նախագծեր են քվեարկվում ու խորհուրդ տվեց ՀՅԴ-ին եւս մասնակցել քվեարկությանը: 20 րոպեանոց ընդմիջում խնդրելու հերթը ՀՅԴ-ինն էր:
Հերթական ընդմիջումից հետո վերսկսված քվեարկություններն առավել ուշագրավ էին: Հովիկ Աբրահամյանը հերթով քվեարկության դրեց տարբեր նախագծեր, որոնք ընդունվեցին 66, 68, 69, անգամ 70 կողմ եւ ոչ մի դեմ ու ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Պատճառն ակնհայտ էր` հասցնում էին մի քանի հոգու փոխարեն քվեարկել:
Օրինակ` ԲՀԿ պատգամավոր Հրանտ Մադաթյանը հասցրեց միաժամանակ 4 հոգու փոխարեն քվեարկել, իսկ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ու այլ ՀՀԿ-ական պատգամավորներ` երկուական:
Հետաքրքիր էր նաեւ այն, որ պատգամավորները նկատել էին, որ լրագրողների տեսախցիկները ֆիքսում են կրկնակի քվեարկությունները, սակայն դա նրանց առանձնապես չէր էլ հուզում: Ոմանք հերթական նախագիծը մի կերպ անցկացնելուց հետո հաղթական հայացքով շրջվում էին դեպի լրագրողներն ու ձեռքով անում:
Տեսանյութը` այստեղ: