|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ամերիկյան Մոնտանա նահանգում երեկ մահացել է աշխարհի ամենածեր տղամարդը` 114-ամյա Ուոլտեր Բրյունինգը: Նա մահացել էբնական մահով` Մոնտանայի հիվանդանոցում, ուր տեղափոխվել էր ապրիլի սկզբին` չբացահայտված հիվանդության պատճառով:
Բրյունինգն իր երկարակեցությունը բացատրում էր սննդի հարցում ժուժկալությամբ եւ աշխատասիրությամբ:
«Որոշ մարդիկ վախենում են մահից, հարկավոր չէ, քանի որ բոլորիս էլ վիճակված է հեռանալ այս աշխարհից»,- ասում էր նա
Իսկ աշխարհի ամենածեր կինը ԱՄՆ Ջորջիա նահանգի բնակչուհի Բեսսի Կուպերն է: Նա նույնպես 114 տարեկան է, սակայն Բրյունինգից մեծ է 26 օրով: