Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Կյանքի 113-րդ տարում Մեծ Բրիտանիայում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը՝ Ռոբերտ Ուեյթոնը. այս մասին հայտնում է The Sun-ը՝ մահացածի ընտանիքին հղումով։
Նշվում է՝ Ուեյթոնը մահացել է Հեմփշիր կոմսության Օլթոն քաղաքում, թոքերի քաղցկեղից։ 1908 թվականին ծնված տղամարդը 112-ամյակը նշել է 2020 թվականի մարտի 29-ին, առանց ընտանիքի՝ պայմանավորված կորոնավիրուսային պանդեմիայով։
Նա ամուսնացել է 1937 թվականին, ունեցել 2 որդի և 1 դուստր։ 10 թոռների ու 25 ծոռների պապ էր։ Երկարակյացն աշխատել է որպես ինժեներ և ուսուցիչ, վերապրել երկու համախարահային պատերազմներ։
Նրա մահից հետո տիտղոսին հավակնում են 111-ամյա ռումինացի Դումիտրու Կոմանսեկուն և իսպանացի Սատուրնինո դե լա Ֆուենտեն, ով լույս աշխարհ է եկել 1909 թվականի փետրվարի 8-ին։
Մոլորակի ամենատարեց բնակչուհին 117-ամյա ճապոնուհի Կանե Տանական է։