Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոլորակի ամենատարեց տղամարդը դարձել է 111 տարեկան: Այս մասին հայտնում է dni.ru-ն՝ նշելով, որ ԳՈւԼԱԳ-ում բանտարկությանը դիմակայած Ալեքսանդր Իմիչը գլխավորել է ամենաերկարակյացների ցուցակը նախորդ ռեկորդակիր Արթուրո Լիկատեի վախճանվելուց հետո:
Իմիչը Լեհաստանից ԱՄՆ է արտագաղթել 1951 թ.: Նա վերապրել է խորհրդային-լեհական պատերազմը, Հոլոքոստը և ողջ մնացել խորհրդային համակենտրոնացման ճամբարում: Երկարակյաց տղամարդը վստահեցնում է, որ երբեք չի երազել կամ նպատակ ունեցել այդքան ապրել:
ԳՈւԼԱԳ-ի նախկին դատապարտյալ Իմիչն 92 տարեկանում գիրք է գրել և որոշել սովորել համակարգիչային հմտություններ, ինչի վրա, իր խոսքով, շատ ժամանակ է ծախսել:
Իր երկարակեցության գաղտնիք Իմիչը համարում է լավ գեները և համեմատաբար ճիշտ կենսակերպը: Նա երբեք չի գործածել ալկոհոլ և ծխելուց հրաժարվել է շատ տարիներ առաջ: Երիտասարդ ժամանակ Իմիչը զբաղվել է մամնամարզությամբ ու լողով:
Իմիչը երազել է դառնալ լեհական նավատորմի կապիտան, սական հրեական ծագումը ստիպել է ուղղում մտցնել կյանքի ծրագրերի մեջ, և տղամարդն ընտրել է կենդանաբանի մասնագիտությունը:
Թեև Իմիչը երկու անգամ ամուսնացել է, բայց երեխաներ չունի: Նրա ամենամոտ բարեկամը 84-ամյա զարմիկն է: