|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Օկուպացված Ստեփանակերտում տղամարդը նռնակ է նետել ոստիկանի վրա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` նշելով, որ կասկածյալը հայ է, 1967 թվականին ծնված Կարեն Ալբերտյ Ավանեսյանը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Ավանեսյանը քաղաքից դուրս գտնվող անտառի թաքստոցից նախապես վերցրել էր Կալաշնիկովի ինքնաձիգ, 4 փամփուշտատուփ, ինչպես նաև նռնակ։
«Դրանից հետո նա փորձել է մոտենալ քաղաքում տեղի ունեցած միջոցառումներից մեկի վայրին և ձերբակալվել ոստիկանության աշխատակիցների կողմից։ Ձերբակալության ժամանակ Ավանեսյանը 3 նռնակ է նետել ոստիկանների վրա և կրակել ինքնաձիգից», - ասվում է հաղորդագրության մեջ։
Միջադեպի արդյունքում վիրավորվել է ոստիկաններից մեկը։ Ավանեսյանը նույնպես վիրավորվել է և ձերբակալվել։