|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Հնդկաստանում 88 տարեկանում սատկել է աշխարհի ամենածեր էգ փիղ Դակշայանին. տեղեկացնում է BBC-ն:
Թեև տեղական իշխանությունները չեն կարողացել փղին ընդգրկել Գինեսի ռեկորդների գրքում, այնումենայնիվ, նա արժանացել է «փղերի տատիկ» տիտղոսին:
Փիղն անազատության մեջ է պահվել Հնդկաստանի Կերալա նահանգում` մի քանի տասնամյակ մասնակցելով ծիսակատարությունների և տաճարային երթերի: Մի քանի տարի առաջ, սակայն, նա «թոշակի էր անցել» և այլևս հանրային միջոցառումներին չէր մասնակցում: Դակշայանին վերջին տարիներին մեծ դժվարությամբ էր տեղաշարժվում: Նրա սննդակարգի մեջ էին մտցրել արքայախնձոր եւ գազար՝ նյութափոխանակությունը կարգավորելու համար:
Երկու օր է` փիղը դադարել էր սնունդ ընդունել և շուտով սատկել է: