|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Աշխարհի ամենածեր կատուն 24-ամյա Փոփին է, որը բնակվում է Անգլիայում: Այս մասին հայտնում է lenta.ru-ն: Իսկ The Daily Mail-ի հաշվարկներով՝ Փոփիի ապրած 24 տարին համարժեք է մարդու ապրած 114 տարվան:
Փոփին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ներկայումս ապրող ամենատարեց կատու: Այս տիտղոսը նրան էր անցել Կանզասում բնակվող Փինքի անունով կատվից, որը սատկել էր անցյալ տարի` 23 տարեկանում:
Փոփին ապրում է մի ընտանիքում, որտեղ, նրանից բացի, բնակվում են չորս այլ կատուներ, երկու ճագար և գերմանամուկ (խոմյակ): Փոփիի տիրուհին՝ Ջեքին, պատմել է, որ մարդիկ հաճախ են հետաքրքրվում Փոփիի երկարակեցությամբ:
Տիրուհին պատասխանում է. «Կարծում եմ՝ նա հետևում է ճիշտ սննդակարգին և շատ վարժություններ է անում, զբոսնում»: