Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաբան Թամար Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախում լուրեր են շրջանառվում, որ Ալիևը հրամայել է Մարտունի քաղաքից քանդել ու հանել Գարեգին Նժդեհի արձանը։
Ռուս խաղապահները, հաշվի առնելով նաև որ Նժդեհն իրենց աչքի լույսն էլ չէր, խորհուրդ են տվել ավելորդ գլխացավանքից խուսափելու համար հանել արձանը։
Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան,
Ա՛յ դավաճան ստրուկներ, գոնե գիտե՞ք թե ով է եղել Գարեգին Նժդեհն, ո՞վ է Ալիևը Մարտունիում, որ կարողանա այդպիսի բան հրամայել, կամ ասե՛ք արդեն, որ ամբողջ Արցախն եք կապիտուլացիայի ենթարկել, կամ պատասխանեք թե ու՞ր են ձեր ինքնասիրությունն ու պատիվը։
Եթե Նժդեհի արձանը ապամոնտաժվեց, ուրեմն հաջորդը կլինի Մոնթեինը, իսկ դրան կհաջորդի արդեն ոչ թե արձանների, այլ ժողովրդի բնաջնջնումը։
Իմ պետությունը ղեկավարում են թուրքի նազիրները, որոնց ձեռքով ես ամեն օր նվաստացվում և ստորացվում եմ»։