Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Նախօրեին լուր տարածվեց, թե «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանը պատրաստվում է հրաժարական տալ: Երեկ նա ասաց. «Ես սովորական աշխատող եմ, որ հրաժարականը մի դիմում լինի՝ տամ-պրծնեմ: Դա գործընթաց է: Որպեսզի ես որպես գործադիր տնօրեն հրաժարական տամ, ես իրավական, ֆիզիկական բազմաթիվ ծառայություններ ունեմ, եւ այդ բոլորը պիտի հանձնվի եւ ակտեր կազմվեն ու դիմումի հետ ուղարկվեն: Հիմա այդ գործընթացների մեջ եմ, բայց նաեւ աշխատում եմ:» Հարցին, թե որն է հրաժարականի բուն պատճառը, ինքը հե՞տ է կանգնում պայքարից, Պողոսյանը պատասխանեց. «Ոչ, բացարձակ: Իմ հրաժարականի բուն նպատակը նա է, որ ոչ ոք չմտածի, թե ես իմ պաշտոնի համար եմ կռիվ տալիս: Պայքարն ու պաշտոնը իրաի հետ կապ չունեն»: Ի դեպ, տկն Պողոսյանը երեքշաբթի պատրաստվում է ասուլիս տալ: