|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Մեր օրերում լղոզվել է «մտավորական» բառի իմաստը, ում ասես, որ չեն դիմում այդպես. այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, կարծիք հայտնեց դերասանուհի Թամար Հովհաննիսյանը:
Ըստ նրա` պետք չէ ինչ-որ մեկից պահանջել փողոց դուրս գալ, յուրաքանչյուրն ինքն է որոշում` պայքարի համար պե՞տք է փողոց դուրս գալ, թե՞ ոչ:
«Պայքարողը պայքարում է` անկախ նրա` մտավորական լինել-չլինելուց: Եվ հետո` ո՞վ է ձեզ համար մտավորականը, ո՞ւմ եք ուզում տեսնել փողոցում` Սիլվա Հակոբյանի՞ն… Ինչո՞ւ չեք պահանջում, որ Սիլվա Հակոբյանը փողոց դուրս գա… Հիմա խառնել են եզրերը` մտավորականի, և երգիչ-երգչուհիներին էլ են մտավորական կոչում: Ալլա Լևոնյանը, Նունե Եսայանը... Նրանք հիմա անգամ չեն էլ կարողանում լավ երգել»,- ասաց Թամար Հովհաննիսյանը: