Փոխարժեքներ
05 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
Շաբաթներ շարունակ քննարկման թեմա է դարձել Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի ղեկավարի հայտարարությունը, թե իրենք կոչնչացնեն դեպի Ստեփանակերտ թռչող քաղաքացիական ինքնաթիռները: Այս թեմայի վերաբերյալ այսօր մի քանի փորձագետներ հայտնեցին իրենց տեսակետները:
Ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը նշեց, որ Ադրբեջանը փորձեց ստուգել միջազգային հանրության տրամադրություն. «Պաշտոնական Բաքվի հայտարարությունը ցույց տվեց, որ անկախ այն բանից, թե ինչ հումանիստական մոտեցումներով են շարժվում գերտերությունները, այնուամենայնիվ, հասկանալով, որ Ադրբեջանի կողմից նման քայլը կհանգեցնի պատերազմի, նրանք դիվանագիտական զսպման մեխանիզմներով հասկացրին Ադրբեջանին, որ նրա այդ քայլը չի ներվի ու չի մարսվի»:
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով` ադրբեջանցիների համար շատ դժվար է լեռնային պայմաններում թռչող ինքնաթիռ ռմբակոծել հարթավայրից, քանի որ տեխնիկապես դա անհնար է:
«Պետք է հիշել, որ Արցախյան գոյամարտի տարիներին Ադրբեջանը կարողացել է խոցել երեք քաղաքացիական ինքնաթիռ, որոնցից մեկն անմիջապես կործանվել է, մյուսը վթարային վայրէջք է կատարել, իսկ երրորդը կործանվել է վթարային վայրէջքից հետո։ Եվ եթե Ադրբեջանը շատ ցանկանա նման բան անել, ապա կանի, քանի որ չունի զսպման ներքին շապիկ: Նրանք այդ քայլին կգնան, եթե չլինեն գերտերությունների արձագանքի հետ կապված մտահոգությունները»,- նշեց նա:
«Ադրբեջանը փորձում է էսկալացիայի ենթարկել իրավիճակը, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տա, որ Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ»,- այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Ադրբեջանի տեղեկատվական դաշտի մասին խոսելիս հայագետ Ալվինա Աղաբաբյանն էլ հայտնեց, որ վերջին 10-12 տարիների ընթացքում հարեւան երկրի տեղեկատվական դաշտում որեւէ փոփոխություն չի եղել. «Ներկայումս էլ տեղեկատվական դաշտում տիրում է հայատյաց, հակահայկական քարոզչությունը, ինչը եղել է տարիներ շարունակ»: