կարևոր
808 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-23 10:27
Քաղաքական

Իրանի` արտաքին ճակատում պրոակտիվ դիվանագիտական աշխատանքի արդյունքները․ Արա Պողոսյան

Իրանի` արտաքին ճակատում պրոակտիվ դիվանագիտական աշխատանքի արդյունքները․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․

«Ռազմական գործողությունների սկիզբը իսկապես բավականին բարդ իրավիճակ էր ստեղծել, և Իսրայելն ամեն ինչ անում էր, որպեսզի Իրանի շուրջ ստեղծվի մեկուսացում, ինչը եղավ Լիբիայի, Սիրիայի, Իրաքի դեպքում։ ԵՒ հենց այստեղ էր, որ Իրանը կարողացավ ռազմական գործողություններին զուգահեռ սկսել դիվանագիտական ճակատն ամրացնել, Իրանի շուրջ ձևավորել համակրանք և հանրային աջակցություն։ Դեռ երբեք Իսրայելը այսքան մերժված չի եղել։ Աշխարհում սկսել են Իսրայելն ընկալել որպես ագրեսոր, որը հարվածում է խաղաղ բնակչությանը։ Հոլոքոստի փաստը այլևս չի ազդում միջազգային ընկալման վրա այնպես, ինչպես դա տարիներ առաջ էր։

Սա Իրանի դիվանագիտական աշխատանքի արդյունքն էր։ Ընդհակառակը, Իրանը սկսեց արտաքին ճակատում մեկուսանալու փոխարեն պրոակտիվ դիվանագիտական աշխատանք, և գնալով այդ աշխատանքը տալու է արդյունքներ։ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Թուրքիայում, Մոսկվայում և այլն կազմակերպում է աջակցություն Իրանի ինքնապաշտպանության իրավունքին, իսկ նույն ժամանակ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն արդեն խոսում է ռազմական գործողությունները ավարտելու մասին։ Ավելին` ԱՄՆ-ն ևս պատրաստ է բանակցությունների (ըստ հայտարարության, որը կարող է իրականությունից տարբեր լինել, և իմ կարծիքով ԱՄՆ փորձում է կրկին թուլացնոլ Իրանի զգոնությունը), բայց հիմա Իրանը վերջին տարիներին իր ստեղծած ազդեցությունը պահելու խնդիր ունի, բացի այդ, եթե այսպես ավարտվի հակամարտությունը, ակնհայտորեն Իրանը շահած չի լինի, իսկ կրած կորուստները ահռելի են։

Իրանը ստիպված է այս էջը փակել առնվազն նվազագույն ձեռքբերումներով։ Իսկ թե որոնք կլինեն դրանք, ցույց կտան առաջիկա օրերին կատարվող իրադարձությունները»։