|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
22 տարի առաջ՝ 2003թ-ի հունիսի 22-ին, Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին Բագրատ վարդապետ Գալստանյանը ձեռնադրվեց եպիսկոպոս, գրում է Սրբազան պայքար էջը։
«Ուր որ մեր Տերն է, մենք էլ փորձեցինք այնտեղ լինել»- ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 22 տարի առաջ, իր եպիսկոպոսական ուխտի պատարագի քարոզի ժամանակ -«Հնազանդվեցինք այդ ձայնին, ունկնդիր եղանք այդ ձայնին, անկումներով, վերելքներով շարունակեցինք մեր կյանքը և ապա նոր հանգրվանների առջև, զանազան պատասխանատվությունների առջև, մարդկանց հետ հարաբերության մեջ միշտ փորձեցինք լսել այդ խոսքը՝ «Ես այստեղ եմ, և դու ևս այստեղ եղիր»»։
Շնորհավորում ենք, շա՜տ սիրելի Սրբազան Հայր։
Ձեր ծառայությունը մշտապես եղել է Աստծո փառքի և հայ ժողովրդի շահի համար ծառայություն։ Աստված Ձեզ օգնական։