կարևոր
1078 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-23 18:14
Աշխարհ

Թիրախի կողքով․ Ամերիկացիները ռմբակոծել են Իրանին իրենց ամենահզոր ոչ միջուկային զենքով

Թիրախի կողքով․ Ամերիկացիները ռմբակոծել են Իրանին իրենց ամենահզոր ոչ միջուկային զենքով
ԱՄՆ-ն օգտագործել է GBU-57 հակատանկային ռումբերն Իրանի միջուկային ենթակառուցվածքի առանցքային օբյեկտներին հարվածներ հասցնելիս, հայտնում է Fox News-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ ստորգետնյա միջուկային համալիր Ֆորդոյում քիչ նկատելի B-2 ռմբակոծիչներից մի քանի հզոր ռումբ է նետվել։ Բացի այդ, հարձակման են ենթարկվել երկու այլ միջուկային օբյեկտներ՝ Սպահանում եւ Նաթանզում, որոնց ուղղությամբ թիրախներից մոտ 640 կմ հեռավորության վրա գտնվող սուզանավերից արձակել են մոտ 30 Tomahawk հրթիռ։ Ավելի վաղ Իրանի երեք միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին հայտնել էր ԱՄՆ առաջնորդ  Թրամփը՝ շնորհավորելով ԱՄՆ ՌՕՈՒ-ին: Ռումբերի ամբողջական փաթեթը նետվեց Ֆորդոյի օբյեկտի վրա, եւ «բոլոր ինքնաթիռները վերադարձան ավիաբազաներ»: Միեւնույն ժամանակ, Պենտագոնի ղեկավարներ Փիթ Հեգսեթը եւ շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Դեն Քեյնը «խուսափել են հաջողության մասին Թրամփի մաքսիմալիստական հայտարարություններից»՝ միեւնույն ժամանակ հայտարարելով, որ իրանական բոլոր երեք օբյեկտների մարտական վնասների նախնական գնահատումը ցույց է տվել «լուրջ վնասներ եւ ավերածություններ»:

GBU-57A/B MOP-ը (Guided Bomb Unit – Massive Ordnance Penetrator) ամերիկյան ուղղորդվող բունկերների պայթեցնող ավիառումբ է, որը կշռում է մոտ 13.6 տոննա եւ պարունակում է 2.4 տոննա պայթուցիկ նյութ: Այն մշակվել է Boeing ընկերության կողմից ԱՄՆ ռազմաօդային ուժերի համար։ Նպատակը «զանգվածային ոչնչացման զենքի ոչնչացումն է», որը տեղակայված է լավ պաշտպանվծ եւ խորացված օբյեկտներում՝ ստորգետնյա ամրացված բունկերներում եւ թունելներում: GBU-57-ը համարվում է աշխարհի խոշորագույն ոչ միջուկային ռումբը, որը կարող է գետնի տակ ներթափանցել 60 մ խորության վրա, ճեղքել երկաթբետոնե ամրությունները կամ 19 մ խորությամբ ժայռը եւ միայն դրանից հետո պայթեցնել: 2007-2011-ականներին այս ռումբը հաջողությամբ փորձարկվեց եւ մտավ ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպառազինություն:

GBU-57-ն իր մարտական դեբյուտը նշել է 2025 թ-ի հունիսի 22-ին, եւ եթե այն կիրառվել է Նաթանզի դեմ, ապա մեծ է օբյեկտին հարվածելու հավանականությունը։ Այս պողպատե հրեշի գետնի տակ ներթափանցման խորության ճշգրիտ տվյալներն անհայտ են, բայց, ամենայն հավանականությամբ, դա առնվազն 50-60 մետր է: 13,6 տոննա կշռող ռումբը խիստ ուղղահայաց է մոտենում երկրի մակերեսին եւ ծակում է ապաստարանը։ Հրթիռային արագացուցիչներն աշխատում են անկման հետագծի վրա՝ ռումբին կինետիկ էներգիա ավելացնելով։ Դրան հաջորդում է 2,3 տոննա պայթուցիկի պայթեցումը՝ առաջացնելով սեյսմիկ ալիք, այսինքն՝ տեխնածին երկրաշարժ։ Թրամփն արդեն հայտարարել է՝ սարքի փորձարկումները կատարվել են անցյալ տարի՝ «Իրանի պայմաններին հնարավորինս մոտ» պայմաններում: Իսկ Նաթանզում այս սարքերը կարող են իսկապես արդյունավետ աշխատել, եթե ճիշտ տեղում հայտնվեն:

Բայց b-2 հարվածների հիմնական նպատակը Ֆորդոյի օբյեկտն էր: Կարելի է մեծ վստահությամբ ասել՝ GBU-57-ի մեծ մասը (եթե ոչ բոլորը) ընկել է հենց այնտեղ։ Արբանյակային պատկերներն արդեն ցույց են տալիս մուտքի անցքերը լեռան լանջերին, որի տակ թաքնված են ուրանի հարստացման հարյուրավոր ժամանակակից ցենտրիֆուգներ:

Բայց արդյո՞ք միջուկային կենտրոնը ոչնչացված է: Չնայած քարոզչական քարոզչությանը՝ դրա ոչ մի ապացույց չի ներկայացվել։ Նախ, Ֆորդոյի թունելները փորված են լեռան տակ, եւ դժվար է նույնիսկ պատկերացնել, թե քանի հարյուր մետր ժայռ է թաքցնում ուրանի հարստացման կենտրոնը: Ռումբերը կարող էին վնաս հասցնել միայն ստորգետնյա համալիրի մուտքերին / ելքերին (որոնցից հինգը կամ վեցը): Մի քանի օրից ամեն ինչ կվերականգնվի։

Երկրորդ՝ հունիսի 20-21-ի արբանյակային պատկերները Ֆորդոյի մոտաայքում տասնյակ բեռնատարներ են հայտնաբերել.իրանցիները թունելներից ակնհայտորեն ինչ-որ բան են տարհանել։ Ուրանի ցենտրիֆուգների անվտանգ դադարեցման ժամանակը շատ էր: Թվում է, թե հենց այդ պատճառով էլ Թրամփը շտապել է իր հարվածները։ Մենք նշում ենք լեռան լանջին մեկ կետի վրա բազմակի հարվածի վարկածը, որը տեսականորեն կարող էր ճեղքել Ֆորդոյի պաշտպանությունը: Արբանյակային պատկերները ցույց են տալիս մի քանի հիթեր, այլ ոչ թե մեկ մեծ խառնարան, եւ նրանք ավելի մոտ են հարվածել լեռան գագաթին: Շատ քիչ հավանական է, որ «բունկեր-ռումբը» կարողացել է հարյուրավոր մետր ժայռերի միջով անցնել դեպի միջուկային ցենտրիֆուգներ: Քանի դեռ պատերազմի մառախուղը չի ցրվել, հնարավոր չէ որոշել, թե որտեղ են աշխատել մնացած չորս GBU-57-ները:

Հունիսի 22-ի արբանյակային լուսանկրները մի քանի անկում են արձանագրում լեռան լանջերին, որի տակ «թաքնվում է» Ֆորդոյի օբյեկտը: Հնարավոր է գնահատել GBU-57-ի ազդեցության ուժը նույնանուն լեռնաշղթայի վրա: Հունիսի 22-ին Իրանում տեղի ունեցած սեյսմաակտիվության տվյալները, որոնց համաձայն երկրում մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել: Այսպես, 4,4 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները գանցվել են Հորմոզգանում՝ Ֆորդոյից ավելի քան հազար կիլոմետր հեռավորության վրա: 2,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Քերման քաղաքում (Ֆորդոյից 855 կմ հեռավորության վրա): Սպահանում 2,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, եւ դա կարող էր լինել ամերիկյան հրթիռների կամ ռումբերի հարվածի արդյունք։ Այլ երկրաշարժեր տեղի են ունեցել նաեւ Ֆորդոյից մեծ հեռավորության վրա։ Ըստ ռուս գիտնականների հաշվարկների, որոնք շարադրված են «Արեւմտյան Սիբիրում արդյունաբերական պայթյունների Սեյսմիկ ազդեցությունը եւ առաջացած սեյսմիկությունը» մենագրության մեջ, GBU-57-ում պարունակվող 2,3 տոննա տրոտիլի պայթյունից սեյսմիկ ալիքի ուժգնությունը լեռնաշղթայում պետք է լիներ առնվազն 3 միավոր: Իսկ միաժամանակյա պայթյունից մի քանի հակատանկային ռումբեր զգալիորեն ավելի բարձր են։ Սակայն սեյսմիկ կայանները Ֆորդոյի շրջանում նման երկրաշարժ չեն գրանցել։ Կամ տրոտիլը խոնավացել է, կամ ռումբերը ընդհանրապես չեն պայթել։ Եթե հավատում եք բաց տեղեկատվությանը, ապա ԱՄՆ-ը Ֆորդոյի վրա (հնարավոր է՝ Նաթանզի հետ միասին) ծախսել է իր GBU – 57 պահուստի գրեթե մեկ երրորդը՝ առկա քսանից վեցը, եւ զրոյական էֆեկտով, ինչը բավականին ձգում է ամերիկացի հարկատուների փողերը ոչ նպատակային ծախսելու վրա: Եվ, իհարկե, ԱՄՆ-ն, սպասելի էր, ստիպված է եղել ծախսել ավելի քան 100 միլիոն դոլար:

Իհարկե, Նեթանյահուի ռեժիմին համակրող գլոբալ լրատվամիջոցներն ավելի լավատես են։ Ընդունելով, որ ԱՄՆ-ի հարվածներից հետո Ֆորդոյի միջուկային օբյեկտին հասցված վնասի մասշտաբը մնում է անհասկանալի՝ միեւնույն ժամանակ, վկայակոչելով որոշ փորձագետների, The New York Times-ը գրում է՝ Իրանի միջուկային ծրագիրը կարող է մի քանի տարի հետ շպրտվել: Նշվում է՝ իրանցիները դժվար թե կարողանան իրենց միջուկային սարքավորումները հարստացված ուրանի հետ միասին դուրս բերել ամերիկյան հարվածներից առաջ, քանի որ դրանք հսկա ցենտրիֆուգներ են, որոնք միացված են խողովակներով եւ պտուտակված են ցեմենտի հատակն: Օբյեկտը լուրջ վնաս է ստացել հարվածից, սակայն ամբողջությամբ չի ավերվել, փաստում են ոմն իսրայելցի զինվորականներ, իսկ Պենտագոնի եւ ԿՀՎ նախկին աշխատակից Միք Մալրոյը ենթադրել է, որ հարվածը կարող էր հետ մղել իրանական միջուկային ծրագիրը 2-5 տարով: Ամեն դեպքում, հունիսի 22-ի ռմբակոծությունը հնարավորությունների պատուհան է բացում Իսլամական Հանրապետության համար։ Ամերիկան կիրառեց իր ամենահզոր ոչ միջուկային զենքը: Եվ եթե Ֆորդոն անվնաս է մնացել, ապա, չնայած ցամաքային ենթակառուցվածքի վնասմանը, այժմ հաստատ ոչ ոք ի վիճակի չէ խանգարել Իրանին ստեղծել սեփական միջուկային զենքը։ Թրամփն այժմ ոչ մի հաղթաթուղթ չունի, բացի մարտավարական միջուկային զենքից։ Բայց նա դժվար թե համարձակվի նման քայլի դիմել։

Հ.Գ. իսրայելցիները կրկին հարձակվել են Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա, հունիսի 23-ին հաղորդել են իրանական ԶԼՄ-ները՝ հղում անելով տեղի իշխանություններին: Իսրայելը»շատ մոտ է» Իրանի հետ պատերազմի իր նպատակներին հասնելուն եւ կխուսափի հյուծման պատերազմից, պարծենկոտորեն հայտարարել է «կատաղի Բիբի» Նեթանյահուն՝ պնդելով, որ ԱՄՆ-ը «շատ լուրջ վնաս է հասցրել» Ֆորդոյի միջուկային օբյեկտին՝ առանց վնասի չափը հստակեցնելու: «Մենք չենք ձեռնարկելու այնպիսի գործողություններ, որոնք անհրաժեշտ են (նպատակներին) հասնելու համար, բայց մենք նույնպես շատ շուտ չենք ավարտի: Երբ թիրախները հասնեն, գործողությունը կավարտվի, եւ մարտական գործողությունները կդադարեն։ Մենք շատ, շատ մոտ ենք դրանց հասնելուն»,-ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ Իսրայելը «հետաքրքիր տեղեկություններ» ունի 400 կգ 60 տոկոս հարստացված ուրանի գտնվելու վայրի մասին, որը իրանցիները նախապես դուրս են բերել երեք օբյեկտներից:

 

Վլադիմիր Պրոխվատիլով 

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի