կարևոր
1219 դիտում, 5 ժամ առաջ - 2025-06-23 16:00
Հասարակություն

Գոնե անունը լիներ Խոսքի ազատության սահմանափակման կոմիտե․ լրագրողը՝ ՌԴ-ի ալիքների սահմանափակումների մասին

Գոնե անունը լիներ Խոսքի ազատության սահմանափակման կոմիտե․ լրագրողը՝ ՌԴ-ի ալիքների սահմանափակումների մասին

Լրագրող Թագուհի Մելքոնյանն անդրադարձել է այն հայտարարությանը, որով կոչ է արվում դադարեցնել ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակումը ՀՀ հանրային մուլտիպլեքսով։

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն միացել է ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակումը ՀՀ հանրային մուլտիպլեքսով դադարեցնելու պահանջին։

Գոնե անունը լիներ Խոսքի ազատության սահմանափակման կոմիտե, որ հայտարարության հետ մի քիչ բռներ»։

Հիշեցնենք՝ լրագրողական մի շարք կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել, որով պահանջում են դադարեցնել ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակումը ՀՀ հանրային մուլտիպլեքսով։