|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Իրանն առաջին անգամ Qadr H բալիստիկ հրթիռ է օգտագործել հունիսի 23-ի առավոտյան Իսրայելի վրա հարձակման ընթացքում: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Իման Թաջիկը՝ տեղեկացնելով Իսրայելի դեմ ռազմական գործողության ընթացքի մասին։
«Առաջին անգամ գործադրվել է Qadr H բազմալիցք բալիստիկ հրթիռը», – նրա ճեպազրույցից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։
ԻՀՊԿ ներկայացուցչի խոսքով՝ մարտագլխիկներն «ավելի ճշգրիտ, ավերիչ և արդյունավետ հարվածներ են հասցրել ռազմավարական թիրախներին Իսրայելի հյուսիսում, հարավում և կենտրոնական մասում»։
Հունիսի 22-ին ԻՀՊԿ ներկայացուցիչը հայտնել էր, որ Իրանն Իսրայելի վրա հարձակման ընթացքում առաջին անգամ օգտագործել է Kheibar Shekan բալիստիկ հրթիռ: