|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է անում ամբողջ աշխարհում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին և խորհուրդ տալիս ցուցաբերել առավելագույն զգուշավորություն։ Այս մասին նշված է Պետքարտուղարության կայքում տարածված հաղորդագրության մեջ։
«Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը հանգեցրել է Մերձավոր Արևելքում տեղաշարժի խափանումների և օդային տարածքի պարբերաբար փակման։ Առկա է ԱՄՆ քաղաքացիների և արտասահմանում շահերի դեմ ցույցերի հավանականություն։ Պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս ամբողջ աշխարհի ԱՄՆ քաղաքացիներին ցուցաբերել ավելի մեծ զգուշավորություն», - նշված է հաղորդագրության մեջ։
Պետքարտուղարությունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ուղևորություններ պլանավորելիս ուշադիր հետևել ճանապարհորդությունների մասին հրահանգներին, առաձին երկրների մասին տեղեկատվությանը։ԱՄՆ-ն որոշում էր կայացրել ներգրավվել Իսրայելի և Իրանի միջև մեկ շաբաթից ավելի շարունակվող հակամարտության մեջ՝ հունիսի 22-ին հարվածներ հասցնելով Իրանի միջուկային օբյեկտներին։ Իրանը հայտարարել է, որ իրավունք ունի պատասխան տալ։