|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է «Ալռոսա» ընկերությունից ադամանդներ գողացած և ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին մատակարարած բանդային։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
«Հափշտակված ադամանդները Հայաստան են մուտք գործել «ԱԴԻԴ Դայմոնդ» ՍՊԸ-ում, որի շահառուն հայ գործարար և տեղի Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է», - տեղեկացրել են ԱԴԾ-ից:
ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ կանխվել է մի խումբ անձանց գործունեությունը, որոնք համակարգային հիմունքներով յուրացումներ են իրականացրել՝ հետագայում Հայաստանում ալմաստային հումքի ապօրինի իրացման և մաքսանենգության նպատակով: Ձերբակալվել են ընկերության աշխատակից Վալենտինա Մատյուշենկովան, նրա որդին՝ Ալեքսեյ Մատյուշենկովը, ինչպես նաև մաքսանենգներ Արմեն Պետրոսյանն ու Արման Սահակյանը: