Փոխարժեքներ
23 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.68 |
EUR | ⚊ | € 444.38 |
RUB | ⚊ | ₽ 4.9169 |
GBP | ⚊ | £ 520.48 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Ռեժիսոր, Արցախի ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանին զրկել են պատվո վճարից։ Արցախի կորստից հետո Գյումրիում հաստատված արվեստագետը նշեց, որ Հայաստանի իշխանությունների որոշմամբ՝ իրեն զրկել են ամսական 40․000 դրամ տրամադրվող պատվո վճարից, ստիպված է թոշակով գոյատևել։
Ծնունդով գյումրեցի ռեժիսորն իր կյանքի 55 տարին նվիրել է սիրելի մասնագիտությանը, երկար տարիներ աշխատել և ստեղծագործել է Արցախում։ 32 տարի զբաղեցրել է Ստեփանակերտի թատրոնի տնօրենի, ռեժիսորի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնները։
Նրա ջանքերով Շուշիում ևս թատրոն է հիմնադրվել, որը գործել է 13 տարի՝ մինչև Շուշիի հանձնումը։
«Պատերազմի հրահրողներն այդ ամենը զրոյացրին, հանձնեցին, տվեցին ամբողջ մեր ունեցած մշակույթն էլ, թատրոններն էլ, մեր ամբողջ կյանքն էլ»,- ասաց Հարությունյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։