կարևոր
4444 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-12 15:48
Հասարակություն

Ընդդիմադիր գործիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, լրագրողներ Apple-ից նամակ են ստացել, որ դարձել են հաքերների հարձակման զոհ. Մարտիրոսյան

Ընդդիմադիր գործիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, լրագրողներ Apple-ից նամակ են ստացել, որ դարձել են հաքերների հարձակման զոհ. Մարտիրոսյան

Նախորդ գիշեր ՀՀ մի շարք քաղաքացիներ ստացել են Apple-ից նամակ, որ իրենք դարձել են պետական հաքերների հարձակման զոհ։ Այս մասին հայտարարել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Cyberhub.am-ում Արթուր Պապյանի հետ տեղյակ ենք մոտ տասը մարդու մասին, որոնց մեջ կան լրագրողներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդդիմադիր հայտնի գործիչներ։ Մենք հասցրել ենք ստուգել երկու հեռախոս։ Մեկի վրա հայտնաբերվել է «Pegasus» լրտեսական ծրագիր։ Մեկը մաքուր էր, բայց տվյալ անձը նոր էր փոխել հեռախոսը, այնպես որ՝ կարող է նախորդ հեռախոսի վարակման մասին էր տեղեկատվությունը»,- նշել է նա:

Փորձագետները չեն կարող հաստատ ասել, թե որ երկրից է եղել վարակումը։

«Կամ արդյոք մեկ երկրից է, այլ ոչ մի քանի վարակման հետ գործ ունենք։ Այսինքն՝ ասածս այն է, որ չգիտենք, Հայաստանի հատուկ ծառայություննե՞րն են, Ադրբեջանի՞, Թուրքիայի՞, թե՞ բոլորը միասին ու խառը։ Գիտենք հաստատ, որ դա պետական գործ է, քանի որ «Պեգասուսը» միայն պետական կառույցներին է վաճառվում»,- ընդգծել է Մարտիրոսյանը:

Եթե նման նամակ եք ստացել, փորձագետը կոչ է անում դիմել իրեն կամ Արթուր Պապյանին, կամ՝ Cyberhub.am֊ի էջին։