Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ֆրանսիայում ձերբակալված կավատ Ռայմոնդին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անցած տարի Սերժ Սարգսյանին եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել է որպես բարեգործ եւ արվեստի մեկենաս:
Խայտառակությունն այն է, որ Ռայմոնդը ճանաչել եւ մտերիմ է եղել հայկական «էլիտայի» բազում դեմքերի հետ: Չգիտես` ինչու, ֆրանսիական ոստիկանությունն այդ էլիտային անվանում է «հայկական մաֆիա եւ իշխանություններ». ներկայումս հետաքննությունը պարզում է Ռայմոնդի կապերը հայկական «էլիտար մաֆիայի» հետ:
Ըստ ֆրանսիական մամուլի` կավատը զբաղվել է թմրաբիզնեսով, մասնավորապես` կոկաինի առեւտրով: Ճիշտ է` բարձրաստիճան հայրենակիցներին նա հյուրընկալել է եւ հյուրասիրել: Ի դեպ, բոլորովին պատահաբար պարզեցինք, որ Ռայմոնդը նաեւ Հայաստանի պատվավոր (՞) հուպատոսն է Քոթ դ'Իվուարում:
Եթե որեւէ օրինավոր երկրում պարզվեր, որ նախարարը երկրի ղեկավարին ծանոթացրել է կավատության եւ կոկաինի առուվաճառքի մեջ մեղադրվող մարդու հետ, այդ բացահայտմանը կհետեւեր առնվազն նախարարի հրաժարականը: Միաժամանակ նաեւ այն բոլոր մարդկանց հրաժարականները, ում անուններն առնչվում են այս խայտառակ պատմությանը:
Այնքան խառտառակ, որ «Պզոյի» հանցախմբի մերկացումից հետո համաշխարհային ԶԼՄ-ները դարձյալ Հայաստանի եւ հայերի վերաբերյալ օգտագործում են «հայկական մաֆիա եւ դրա կապերը Հայաստանի իշխանությունների հետ» բառակապակցությունը: