Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամիսներ առաջ, երբ շինարարական աշխատանքներ սկսվեցին Պուշկինի փողոցում` Ժուռնալիստների միության հարեւանությամբ կառուցված նորակառույց շենքի բակում` ստորգետնյա ավտոկայնատեղի կառուցման համար, բնապահպանները եւ շենքի բնակիչները բողոքում էին հերթական կանաչ տարածքը ավերելու դեմ։ Եվ դա արդարացի էր, չէ՞ որ տառապանքը փորձ ուներ։ Շատերը չէին հավատում շինարարների հավաստիացումներին, որ ամիսներ անց այդ տեղում կկառուցվի պուրակ եւ կտեղադրվի Հրանտ Մաթեւոսյանի հուշաքարը։
Բարեբախտաբար, այս անգամ բնակիչները սխալվեցին։ Օրերս անցանք նույն փողողով եւ տեսանք, որ խոստումը կատարված է, եւ տարածքն անհամեմատ լավ վիճակում է, քան մինչ շինարարությունը։
Մնում է միայն ասել` եթե այս դեպքում հնարավոր էր, ինչու այլ դեպքերում ականատեսն ենք լրիվ հակառակ պատկերին։