կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-11 16:40
Տնտեսական

Հաճելի անակնկալ` ''Կոնվերս բանկի'' քարտապանների համար

Հաճելի անակնկալ` ''Կոնվերս բանկի'' քարտապանների համար

Այս տարվա դեկտեմբերի 1-ից մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 1-ը Կոնվերս Բանկի mastercard եւ Maestro քարտերով, քարտապանները հնարավորություն կունենան շահելու Կոնվերս Բանկի գլխավոր մրցանակը` ուղեւորություն եւ հանգիստ Թաիլանդում: Առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած քարտապանները կստանան համապատասխանաբար 14 եւ 7-օրյա ուղեւորություն դեպի Թաիլանդ: Եվ 50 քարտատեր, որպես նվեր, կստանան ամենատարբեր կենցաղային տեխնիկա:

Հաշվարկը կատարվում է հետեւյալ սկզբունքով` հաճախորդի կողմից կատարված գործարքներից յուրաքանչյուրը դիտարկվում է որպես 30 միավոր: Ակցիայի ողջ ընթացքում հաճախորդի կողմից կատարված գործարքների հանրագումարային յուրաքանչյուր 1000 դրամը դիտարկվում է որպես 1 միավոր: Հաղթող է ճանաչվում երկու տեսակի միավորների` քանակական եւ գումարային, ամենամեծ հանրագումար ունեցող հաճախորդը: Նշված ճամփորդության փաթեթները կշահեն միաժամանակ ե'ւ քանակով, ե'ւ գումարային մեծությամբ ամենաշատ անկանխիկ գործարքներ իրականացրած հաճախորդները: Հաղթողները որոշվում են իրենց քանակային եւ գումարային ցուցանիշներով, եւ 2 տարբեր հաճախորդների կողմից միեւնույն գումարային գործարքների իրականացման դեպքում հաղթող կճանաչվի այն հաճախորդը, ով իրականացրած կլինի առավել մեծ քանակով անկանխիկ գործարքներ:

 

«Ակցիան կրկին ուղղված է խրախուսելու պլաստիկ քարտերի միջոցով անկանխիկ գործառնություններ անելուն: Այս անգամ մենք շեշտը դրել ենք նաեւ քանակային ցուցանիշների վրա: Եվ այդ ակցիայի շրջանակներում յուրաքանչյուր 1 գործարք, որ կկատարվի պլաստիկ քարտով, դրա համար կընձեռվի 30 միավոր վաստակելու հնարավորություն, իսկ անկանխիկ գործառնությունների յուրաքանչյուր 1000 դրամին կհամապատասխանի 1 միավոր: Կշահեն առավելագույն միավորներ շահած հաճախորդները: «Մենք նպատակ ունենք ավելի խրախուսել եւ ավելացնել մասնակիցների թիվը, այդ իսկ պատճառով` մենք շեշտադրումը դրել ենք գործարքների քանակական կողմի վրա: Իսկապես նպատակն այն է, որ պլաստիկ քարտերը մեր հաճախորդների համար դառնան առավել շահավետ»,- նոր ակցիան ներկայացնելու ժամանակ ասաց Կոնվերս Բանկի գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արթուր Հակոբյանը:

 

Չնայած ակցիայի բուն նպատակին` բարձրացնել Կոնվերս Բանկի քարտերով անկանխիկ գործարքներ իրականացնելու ակտիվությունը, տնօրենի տեղակալը նշեց, որ արդյունքում բանկն ունեցել է նաեւ քարտապանների մեծ ներհոսք, որը, բնականաբար, լավ է:

 

«Այս ակցիայում ավելի ձեռնտու է, որ քարտապանը կատարի 10 գործարք` 1000-ական դրամով, քան մեկ գործարք` 10 հազար դրամով: Մեկ 10 հազար դրամ գործարքի արդյունքում քարտապանը կվաստակի 40 միավոր` 30 միավոր մեկ գործարքի համար, գումարած 1 միավոր` յուրաքանչյուր 1000 դրամի համար: Իսկ եթե անի 10 գործարք` 1000 դրամի արժեքով, կվաստակի 310 միավոր: Այսպիսով ուզում ենք ավելի խրախուսել գործարքների քանակը»,- նշեց Կոնվերս բանկի գործադիր տնօրենի խորհրդական Հրանտ Հակոբյանը:

 

Արթուր Հակոբյանը տեղեկացրեց, որ բանկն ունի ակցիաներ, որ տեղավորվում են որոշակի ժամկետի մեջ: Այս` «Մաստեր Վոյաժ» ակցիան մեկնարկում է 2012 թվականի դեկտեմբերի 1-ից եւ կձգվի մինչեւ 2013 թվականի ապրիլիլ 1-ին: Բայց Կոնվերս Բանկի միավորներ ծրագիրը, որը սկսել ենք մայիսից, անժամկետ է: Յուրաքանչյուր գործարք արդեն շահավետ է հաճախորդի համար:

«Մայիսից մինչեւ այս տարվա նոյեմբեր, նախորդ տարվա մյիսից նոյեմբեր ժամանակահատվածի համեմատությամբ, արդեն 41 տոկոսով անկանխիկ շրջանառության աճ ունենք, որը բավականին լավ ցուցանիշ է: Միջին գործարքն էլ ավելացել է 20 տոկոսով»,- ասաց Արթուր Հակոբյանը:

 

Իսկ Հրանտ Հակոբյանը հայտնեց, որ Կոնվերս Բանկի ակտիվ քարտերի քանակը` դեկտեմբերի 10-ի դրությամբ` կազմել է մոտ 89 հազար: Մոտավորապես դրա 30 տոկոսը մաստեր քարտ են: Իսկ մոտավորապես 60 տոկոսը` միջազգային: Ապրիլի դրությամբ բանկն ունեցել է մոտավորապես 48 հազար քարտապան, իսկ այսօր`մի քանի ակցիաներից հետո` մոտ 89 հազար: Այսինքն` քարտապանների թիվը մոտ 100 տոկոսով աճել է: Բանկի գործադիր տնօրենի առաջին տեղակալը նշեց, որ այս տարին իսկապես աննախադեպ էր, սակայն եկող տարվա համար էլ իրենք ունեն բավականին ամբիցիոզ ծրագրեր եւ նվազագույնը 40 տոկոս աճ են կանխատեսում: