կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-07 07:03
Արցախ

Նախագահն այցելել է ուռուցքաբանական դիսպանսեր

Նախագահն այցելել է ուռուցքաբանական դիսպանսեր

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարան եւ հանդիպել ուսուցչական կազմի հետ: Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարն ընդգծել է, որ բժշկական ուսումնարանը կարեւոր դերակատարություն ունի Արցախի առողջապահության ոլորտի զարգացման գործում եւ պետությունը համալիր միջոցառումներ կիրականացնի նրա շենքային պայմանների ու նյութատեխնիկական բազայի բարելավման եւ որակյալ մասնագետների պատրաստման ուղղությամբ:

Այնուհետեւ նա այցելել է նաեւ ԼՂՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանական դիսպանսերի հյուսվածքաբանական լաբորատորիա եւ ծանոթացել դիսպանսերի պայմաններին: Նախագահը նշել է, որ այստեղ նույնպես կան լուրջ անելիքներ` հիմնարկի գործունեությունը ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ. հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: