|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատ եւ հանդիպել մի խումբ սենատորների հետ. տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Բակո Սահակյանը կարեւորել է Ֆրանսիայի դերակատարությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանման գործում՝ միաժամանակ ընդգծելով Արցախի շահագրգռվածությունը Ֆրանսիայի, մասնավորապես` նրա օրենսդիր թեւի հետ համագործակցության մեջ:
Նախագահը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ներկա վիճակը եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները:
Հանդիպմանը ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք: