|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Այսօր Երևանում հանդիսությամբ բացվել է ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոնը։ Նախաձեռնողը Փարիզի «Ալլեղեյ Լաբղուստ» կլինիկայի (Clinique Alleray Labrouste) քիմիաթերապիայի ճանաչված մասնագետ, դոկտոր Նորբեր Ավետյանն է, ում մոտ դեռ անցած դարի 90-ականներից Հայաստանից բազմաթիվ հիվանդներ էին մեկնում բուժվելու։
«Այսօր մեր երկրում նոր էջ է բացվում ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարում։ Դրա սկիզբը դրվել է 15 տարի առաջ, երբ ֆրանսիայից սկսեցին բժիշկներ գալ Հայաստան։ Այս կլինիկայի բացումն արդիական է, քանի որ եվրոպական մոտեցումներով ծառայությունը կապահովվի տեղում»,-ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը` հավելելով, որ կենտրոնում կիրառվող գործելակարգերը կարող են շարժիչ ուժ հանդիսանալ մյուս բժշկական կազմակերպությունների համար։
Բացմանը ներկա պաշտոնյաներն ու առողջապահության ոլորտի ներկայացուցիչները շրջել են կենտրոնում, ծանոթացել տեխնիկական հագեցվածությանը, ստեղծված հնարավորություններին և մատուցվող ծառայություններին։
Նշենք, որ կլինիկայի կայացմանը մեծ աջակցություն է ցուցաբերել «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամը (նախագահ` Գաբրիել Ջամբարջի)։
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը դեռ գարնանն էր այցելել կենտրոն, ծանոթացել աշխատանքների ընթացքին, ստեղծվող հնարավորություններին և նախատեսվող ծառայություններին։