Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Գլաս Ուորլդ Քամփնի» ընկերության Բյուրեղավանի ապակե տարաների գործարան: Նա շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել ընկերության նոր արտադրության ներդրումային ու զարգացման հետագա ծրագրերին:
Ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով և հոսքագծերով վերազինված գործարանի արտադրանքի 52 տոկոսն արտահանվում է արտերկիր, մնացածն սպառվում է ներքին շուկայում: Դեռևս 2004թ. Արզնու Բյուրեղապակու գործարանի հիմքի վրա ստեղծված ընկերության արտադրանքը մատակարարվում է ՀՀ տարածքում գործող գրեթե բոլոր գյուղմթերք վերամշակող, ինչպես նաև ոգելից և ոչ ոգելից խմիչքներ արտադրող ընկերություններին: Ընդգծվել է, որ գործարանի վերագործարկման արդյունքում զգալիորեն նվազել է ապակե տարաների ներկրումը հանրապետություն:
Անդրադառնալով ընկերության ներդրումային ծրագրերին` նշվել է, որ «Զարգացման Եվրասիական Բանկի» ֆինանսավորմամբ, մինչև 2012թ. ընկերությունը նախատեսում է ստեղծել նոր արտադրություններ, որոնք տեղակայված կլինեն Բյուրեղավանում և Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում. Ղազարավանում կառուցվելու է աղբյուրի ջրի նոր ֆիլտրացման կայան, իսկ Բյուրեղավանում կազմակերպվելու է ջրի շշալցման արտադրությունը: Բյուրեղավանում, որտեղ ընկերությունն ունի բազմաթիվ չօգտագործվող արտադրական կառույցներ, նախատեսվում է վերագործարկել նոր արտադրամասեր: