|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաքում ՊԲ սպայական անձնակազմի համար նախատեսվող բնակելի թաղամասի գլխավոր հատակագծի եւ հանրապետական բուժմիավորման համալիրի շինարարությանը վերաբերող հարցերին:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը հավանություն է տվել նոր բնակելի թաղամասի կառուցման հայեցակարգին՝ նշելով, որ այն բոլոր առումներով պետք է համապատասխանի ժամանակակից պահանջներին եւ մայրաքաղաքի ընդհանուր ճարտարապետական ոճին:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` վերոհիշյալ նախագծերի պատշաճ իրականացման ուղղությամբ: