|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մարտունիում վերջերս շահագործման հանձնված թաղամասի հարևանությամբ կառուցվում է նոր թաղամաս՝ նույն նախագծով:
ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունից տեղեկանում ենք, որ Արցախի Մարտունի քաղաքում նոր թաղամաս է կառուցվում՝ 4 քառահարկ շենքերով: Հողային հարթեցման, բետոնային աշխատանքներն արդեն ավարտվել են: Երկու շենքում կատարվում է պատերի շարվածքը, մյուս երկուսում՝ հիմքի կառուցումը:
Բնակարանաշինության այս ծրագիրը շահույթ չհետապնդող նախագիծ է. շենքերը տրամադրվելու են սպայական ընտանիքներին:
Ավելի վաղ Մարտունիում շահագործման էր հանձնվել ևս մեկ թաղամաս, որոնք ևս տրվել են սպայական ընտանիքներին: Բնակարանների մի մասը տրամադրվելու է բազմազավակ և այլ սոցիալական խումբ ունեցող ընտանիքներին: Նախագծի համաձայն` բոլոր շենքերը կունենան ապաստարաններ:
Շինարարությունն իրականացնում է «Ֆերզիտ» ՍՊԸ-ն: Նոր թաղամասի շահագործումը նախատեսված է 2020 թվականին: