կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-09 11:39
Տնտեսական

Կբարեկարգվի Տ. Պետրոսյան փողոցի վերջնամասից դեպի Դավթաշենի 2-րդ թաղամաս տանղ ճանապարհը

Կբարեկարգվի Տ. Պետրոսյան փողոցի վերջնամասից դեպի Դավթաշենի 2-րդ թաղամաս տանղ ճանապարհը

Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց որոշում` համաձայնություն տալ Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից՝ Երևանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ հաշվում կուտակված միջոցների մնացորդից 56,645.8 հազար դրամն ուղղելու Երևան քաղաքի Տ.Պետրոսյան փողոցի վերջնամասից դեպի Դավթաշենի 2-րդ թաղամաս տանող ճանապարհի լայնացման և բարեկարգման աշխատանքների իրականացման ծրագրին:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Դավթաշենի 2-րդ թաղամասի վերին հատվածից դեպի Եղվարդի խճուղի և Տ. Պետրոսյան փողոց տանող տարածքը գործուն ճանապարհային հանգույց դարձնելու խիստ անհրաժեշտությամբ՝ այն համապատասխանեցնելով ժամանակի պահանջներին և չափորոշիչներին Երևան քաղաքում վերջին տարիներին իրականացվում են ճանապարհաշինարարական խոշորածավալ ծրագրեր: Նշված ծրագրերիշրջանակներում էլ նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքի Տ.Պետրոսյան փողոցի վերջնամասից դեպի Դավթաշենի 2-րդ թաղամաս տանող ճանապարհի լայնացման և բարեկարգման աշխատանքները։

Երևան քաղաքի Տ.Պետրոսյան փողոցի ավարտուն տեսք չունեցող վերջնամասից դեպի Դավթաշենի 2-րդ թաղամաս տանող ճանապարհի առկա իրավիճակն ու նիշերի էական տարբերությունը հնարավորություն չի տալիս լիարժեք օգտագործել վերոնշյալ փողոցն ու թաղամաս տանող հատվածը:

Որոշման ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռվի ամբողջական կարգավորել Երևան քաղաքի Տ. Պետրոսյան փողոցի վերջնամասից դեպի Դավթաշենի 2-րդ թաղամաս տանող գործուն ճանապարհային հանգույցը,միաժամանակ ունենալով արտաքին մակերևութային ջրահեռացման ծածկույթով ասֆալտապատ ճանապարհային հատված:

Երևան քաղաքի Տ. Պետրոսյան փողոցի վերջնամասից դեպի Դավթաշենի 2-րդ թաղամաս տանող ճանապարհի լայնացման և բարեկարգման աշխատանքների ծրագրի շրջանակներում տարածքում առկա ինժեներական և կոմունիկացիոն համակարգերը կվերակառուցվեն, գազամատակարարման համակարգը կտեղափոխվի, ջեռուցման չգործող համակարգի երկաթբետոնյա առվակները և կոյուղահորերը կհեռացվեն, կնախատեսվի ճանապարհային հատվածում խոշորահատիկ բազալտի խճաշերտի փռում և տոփանում, ինչպես նաև տարածքի արտաքին մակերևութային ջրերի ջրահեռացում: