|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Երեւանում տարբեր արտադրական տարածքներ վերածվեցին բնակելի թաղամասի, նորություն չէ: Հիմա, կարծես, այդպիսի նոր թաղամաս է ուրվագծվում:
Ըստ «Փաստ» թերթի տեղեկությունների, առաջիկայում բարձրահարկ նոր շենքեր կկառուցվեն Վրացական փողոցում (Կոմիտաս)՝ նախկին կոշիկի ֆաբրիկայի տարածքում: Տեղի բնակիչները մեզ հետ զրույցում նշում էին, թե արդեն սկսվել են քանդման աշխատանքներ, որպեսզի բնակելի թաղամաս կառուցեն:
Երեւանի քաղաքապետարանի կայքում տեղադրված շինթույլտվությունների քարտեզում, սակայն, այդ հասցեում ոչինչ նշված չէր, ինչը տրամաբանորեն նշանակում է, որ այդպիսի թույլտվություն գոնե ներկայիս դրությամբ չկա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում