կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-26 13:49
Քաղաքական

Պահը վտանգավոր է, այս պայմաններում խիստ կարևորում ենք մեր գործընկեր ենթասպաների, սպաների, գեներալների, համակիր քաղաքացիական անձանց հետ հանդիպումները. ԱԱԾ պահեստազորի սպաների միության կոչը

Պահը վտանգավոր է, այս պայմաններում խիստ կարևորում ենք մեր գործընկեր ենթասպաների, սպաների, գեներալների, համակիր քաղաքացիական անձանց հետ  հանդիպումները. ԱԱԾ պահեստազորի սպաների միության կոչը
ԿՈՉ
 
Պարոնա՛յք ենթասպաներ, սպաներ, գեներալներ, մեզ համակիր քաղաքացիներ, երկրի ներսում սրվում է ներքաղաքական պայքարն իշխանության և ընդդիմադիր ուժերի միջև: Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցներն իրավամբ տագնապում են, որ իշխանությունները զոհելով մեր ազգային շահերը` գործում են ի նպաստ Թուրքիայի և Ադրբեջանի:
 
Գնալով խորանում են իշխանության ու հասարակության միջև անջրպետը, անվստահության մթնոլորտը` ակնհայտորեն հանգեցնելով ժողովրդական հուզումների և բախումների: Պահը վտանգավոր է, բայցև միաժամանակ պատասխանատու մեր ինքնությունը և ազգային հետաքրքրությունները պաշտպանելու, երկիրը զարգացման ճիշտ ուղու վրա դնելու առումով:
 
Այս պայմաններում խիստ կարևորում ենք մեր գործընկեր ենթասպաների, սպաների, գեներալների, համակիր քաղաքացիական անձանց հետ խորհրդակցական բնույթի հանդիպումներ, քննարկումներ ծավալելը միասնական դիրքորոշում ձևավորելու և համատեղ գործելու նպատակով: Լռելը և կողմ քաշված իրադարձություններին հետևելը հարիր չեն հայրենասեր մարդուն, առավել ևս երկրի անվտանգության համար տարիներ շարունակ ծառայած զինվորականին: Ժամանակն է մի կողմ թողնել ներքին բոլոր հակասությունները և տարաձայնությունները, գործել մոբիլիզացված ու միասնական ուժերով:
 
Այսկերպ մենք կարող ենք նպաստել իրավիճակի ճիշտ հանգուցալուծմանը: Ուստի կոչ ենք անում առաջիկա մեկ-երկու օրում անձնապես գալ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն /Փ. Բուզանդի 3, հեռ.` 055-411-577, 098-62-80-20, ժամը` 10:00-20:00/ կամ կապ հաստատել մեր Facebook-յան էջով, հնարավոր զարգացումների և լուծման շուրջ ներկայացնել Ձեր դիրքորոշումն ու առաջարկները:
 

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն