|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) քաղաքի Սիլվան շրջանում արդեն 8-րդ օրն է, ինչ արգելված է փողոց դուրս գալ:
Ըստ Dmeokrathaber-ի՝ քաղաքի տարբեր թաղամասերում շարունակվում են թուրք ոստիկանների և քուրդ զինյալների միջև բախումները, որոնց ընթացքում զոհեր և վիրավորներ են գրանցվում, հրկիզվում են բնակարաններ:
Evrensel կայքի հաղորդմամբ՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ Տիգրանակերտից պատգամավոր Զիյա Փիրը հայտնել է, որ շրջանում սարսափելի տեսարան է: Ըստ նրա՝ ՆԳՆ պաշտոնյաներից մեկն իրենց ասել է. «Մենք Սիլվանի երեք թաղամաս վերացնելու ենք քարտեզի վրայից»:
Փիրի խոսքով՝ Սիլվանում հատուկջոկատայինները կրակ են բացում ամեն ինչի վրա:
«Պետությունը պետք է բանակցությունների գնա, այլ ճանապարհ չկա: Առաջ էլ չկար, հիմա էլ»,- ասել է քրդամետ պատգամավորը: