Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղն Արցախյան ազատամարտին իր մասնակցությունն է ցուցաբերել 106 հոգուց բաղկացած կամավորական ջոկատով, որի կազմավորմանը, որպես փորձառու խորհրդատու և աջակից, մեծապես նպաստել է Լիճքի միջնակարգ դպրոցի նախկին զինղեկ Հայկ Խաչատրյանը:
Եվ արդեն 5-րդ տարին է` Լիճքի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրինությունը, համագործակցելով ՀՅԴ տեղական կառույցների հետ, օդամղիչ հրացանով հրաձգության մրցաշար է կազմակերպում` նվիրված Հ. Խաչատրյանի հիշատակին:
ՀՅ Դաշնակցությունը փոխանցիկ գավաթ է սահմանել հաղթողների համար, իսկ բոլոր մրցանակակիրների ու մասնակիցների համար` տարաբնույթ խրախուսական նվերներ: Դրանք այս տարի հանձնեցին Արցախյան ազատամարտի մասնակիցներ` Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար, ՀՅԴ ազատամարտիկների հանձնախմբի անդամ Հարմիկ Հովսեփյանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Թաթուլ Հարությունյանը:
Ի դեպ, ապրիլի 1-ին կայացած 6-րդ հուշամրցաշարը նաև Քարվաճառի ազատագրման 18-ամյակին էր նվիրված:
Այս տարի իրենց ուժերն էին չափում ավելի քան 60 մասնակիցներ: Լավագույն արդյունքը ցույց տվեց Մարտունու թիվ 2 հանրակրթարանի թիմը` 202 միավոր ընդհանուր արդյունքով: Հաղթողները նաև իրավունք ստացան մասնակցելու Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված հանրապետական մրցաշարի մարզային փուլին: