|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Երևանի «Գրանդ Սպորտ» համալիրում վաղը կմեկնարկի բասկետբոլի միջազգային պատանեկան հուշամրցաշարը` նվիրված միջազգային կարգի սպորտի վարպետ Վիտալի Զաստուխովի և սպորտի վարպետ Ջեմմա Իսրայելյանի հիշատակներին:
Մրցաշարին մասնակցելու են տղաների և աղջիկների 4-ական թիմեր: Բացի Հայաստանից, որը ներկայացնում են թիմեր Երևանից, Գյումրիից և Արթիկից, մրցաշարին մասնակցելու են նաև թիմեր Վրաստանի Թբիլիսի, Բաթումի և Ղազախստանի Ակտաու քաղաքներից:
Այս հուշամրցաշարը նախապատրաստական և ստուգողական կարելի է համարել մեր մարզիկների համար, որի ընթացքում ցուցաբերած արդյունքների հիման վրա ձևավորվելու են Հայաստանի աղջիկների և տղաների պատանեկան հավաքական թիմերը հուլիսին կայանալիք պատանիների Եվրոպայի առաջնությունից առաջ:
Մրցաշարի մեկնարկային խաղը սկսվելու է ժամը 14:00-ին, իսկ բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ժամը 19:00-ին: Փակման և պարգևատրման հանդիսավոր արարողությունը կկայանա մարտի 8-ին` ժամը 16:30-ին՝ եզրափակիչ խաղի ավարտից անմիջապես հետո: