|
Փոխարժեքներ
18 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Այսօր «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում բասկետբոլի՝ Ջեմմա Իսրայելյանի հուշամրցաշարի հերթական խաղային օրն էր: Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են մինչև 15 տարեկան աղջիկների 4 թիմեր:
Երևանի ակումբների հավաքական թիմն այս փուլում 60:22 հաշվով հաղթեց «Արարատ»-ին:
Հիշեցնենք, որ երեկ մրցաշարի մեկնարկային խաղում Երևանի թիմը 55:30 հաշվով հաղթել էր Շիրակի մարզի թիմին:
Մյուս խաղում ղազախական «Ակտաու»-ն մրցեց շիրակցիների հետ: Այս խաղում ղազախ բասկետբոլիստուհիները նույնպես հաղթանակ տոնեցին՝ 78:52 հաշվով: Նախորդ փուլում «Ակտաու»-ն 62:30 հաշվով վստահ հաղթանակ էր տարել արարատցիների նկատմամբ:
Խաղային 2 փուլերից հետո «Ակտաու»-ն և «Երևան»-ը միայն հաղթանակներ են տոնել: Վաղը այս 2 թիմերը կմրցեն միմյանց հետ: