|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սամբոյի Հայաստանի ֆեդերացիայից yerkir.am-ին տեղեկացրին, որ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը «Աշխատանք» մարզադահլիճում հունիսի 16-ին կանցկացնեն աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի 18-րդ ավանդական միջազգային հուշամրցաշարը: Այս տարի այն նվիրվում է Հայաստանի սպորտկոմիտեի հիմնադրման 90-ամյակին:
Գառնիկ Հովհաննիսյանը սամբոյի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Մադրիդում` 1981թվականին: 1983-95 թթ. Գ. Հովհաննիսյանն աշխատել է Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում` որպես սամբոյի բաժանմունքի ավագ մարզիչ: Արցախյան շարժման տարիներին`1989-1994թթ., մի շարք անվանի մարզիկների հետ ապահովել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջաններին մասնակցող ՀԽՍՀ և ԼՂԻՄ պատգամավորների անվտանգությունը Մոսկվայում:
Անվանի մարզիկը 1995-ին պատահարի զոհ է դարձել: 1996-ից Հայաստանի սամբոյի ֆեդերացիան անցկացնում է Գառնիկ Հովհաննիսյանի հուշամրցաշարը: