կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-05 03:35
Սպորտ

Սռնան ներկայացրել է իր ակնկալիքները

Սռնան ներկայացրել է իր ակնկալիքները

«Շախտյորի» կիսապաշտպան Դարիո Սռնան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Բարսելոնայի» դեմ հանդիպումից առաջ ներկայացրել է իր ակնկալիքները։

«Ես կարծում եմ, որ մենք արդեն կատարել ենք մեր առջև դրված խնդիրը՝ գտնվում ենք Եվրոպայի լավագույն ութնյակում։ Դա մեծ հաջողություն է։ Այժմ պետք է փորձել առավելության հասնել աշխարհի լավագույն թիմի նկատմամբ։  Կարծում եմ, որ խաղալ «Նոու Կամպում» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում ցանկացած ֆուտբոլիստի երազանքն է։ Իհարկե, շատ բարդ կլինի, քանի որ խաղում ենք հիանալի թիմի հետ, հիանալի ֆուտբոլիստների դեմ և իրենց սեփական դաշտում։ Խոստանում ենք երկրպագուներին, որ ջանք չենք խնայի հանդիպման ընթացքում։ Պետք է ամեն ինչ անենք, որ լավ արդյունքի հասնենք Բարսելոնայում։ Բոլորս գիտենք, որ Դոնեցկում ցանկացած հակառակորդի շատ դժվար է հաղթել «Շախտյորին»,- Սռնայի խոսքերը մեջբերում է «Շախտյորի» պաշտոնական կայքը։