Ադրբեջանի իշխանությունները հույս ունեն, որ ԵԱՀԿ ՄԽ աջակցությամբ կմեկնարկի ԼՂ հակամարտության կարգավորման համապարփակ գործընթացը: Այդ մասին РИА Новости-ին հայտարարել է երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը:
Միևնույն ժամանակ, նա բողոքել է, թե իբր հայկական կողմի ագրեսիվ հռետորաբանությունը Վիեննայի հանդիպումից հետո քիչ հույս է թողնում լավատեսության համար: