|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանն այսօր լրագրողներին ասաց, թե ի՞նչ է իրականում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ասել Գարիկ Մարտիրոսյանին. «Ապրիլի 1-ին, որ հանդիպել են, Մեդվեդեւը վերջում Գարիկին ասել ա` Գարի'կ, դե որոշիր` հայաստանյա՞ն, թե՞ ռուսաստանյան քաղաքացիություն, իսկ Գարիկը եթերում չգիտես ինչեր էր պատմում»:
Արամ Կարապետյանը նաեւ հավելեց. «Երբ եթերը նորից միացրին, տեսա՞ք ինչ դժվար էր խոսում` ջղայնացած, քրտնած, ահավոր մի վիճակի մեջ էր, էդ ի՞նչ էին արել էդ խեղճ տղուն»:
Շարունակելով «Տաշիրի» թեման` Կարապետյանը նաեւ նկատեց, որ ոչ ոք ռուսերեն չէր կարողանում խոսել:
«Միակ մարդը, որ նորմալ ռուսերեն խոսեց` էդ Չիլինգարովն էր,- ասաց նա ու հավելեց,- էլ չեմ խոսում էդ բնակարանաշնորման մասին, ուղղակի խայտառակություն էր»: