Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Ազգային ժողովում այսօր լրագրողները վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում, որ իր որդին առաջադրվել է Արտաշատի քաղաքապետի ընտրություններում: Նա նշեց, որ քաղաքապետի թեկնածուի առաջարկը ստանալուց հետո իր որդին իրենից հայրական խորհուրդ է հարցրել:
«Ինքը Արտաշատի դպրոցում է սովորել, ունի ընկերներ: Ինքը ինձ ուղղակի ասեց, որ նման առաջարկ է ստացել` Ձեր խորհուրդը` որպես հայրիկ և որպես վարչապետ: Ես ասել եմ, որ ծանր, պատասխանատու աշխատանք է, և եթե հաջողի` ընտրվի, և արտաշատիցներն իրեն ձայն տան... Իհարկե, ծանր և պատվաբեր աշխատանք է: Ասել եմ, որ` ինքդ որոշիր, եթե կարող է այդ բեռը վերցնել, ուրեմն գնա, առաջադրվի և ընտրվի, ես չեմ միջամտելու»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: