|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ, «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի պատվին պարալիզացվել էր Արարատի մարզի դպրոցներից մեկի դասապրոցեսը: Yerevan.Today-ին հայտնի էր դարձել, որ տնօրենը հրաժարվել է կատարել մարզպետարանից իջեցված քաղաքական ապօրինի հրահանգը, այն է՝ ուսուցիչներին ուղղորդել, որ Վեդիում իրենց ձայնը տան իշխանական թեկնածու Գարիկ Սարգսյանին, ով, ի դեպ, Նիկոլ Փաշինյանի սանիկն է:
Գարիկ Սարգսյանի փոխմարզպետ բաջանաղն է օրեր առաջ Գոռավանի դպրոցի տնօրեն Գառնիկ Աթոյանին կանչել իր մոտ և հրահանգել՝ կա՛մ աշխատում ես Գարիկ Սարգսյանի օգտին, ձայներ ես բերում կամ ազատման դիմում ես գրում: 30 տարվա տնօրենը բացատրել է փոխմարզպետին, որ իր գործառույթների մեջ չի մտնում քաղաքական գործընթացներին իշխանության համար աշխատելը, մինչդեռ մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, կարողացել է քաղաքական ճնշումներով կորզել 30 տարվա տնօրենից ազատման դիմումը:
Հատկանշական է, որ հապճեպ կազմակերպված տնօրենի պաշտոնանկությունից հետո մարզպետ Թևոնյանի միջավայրից է ընտրվել Աթոյանին փոխարինող թեկնածուն: Նա մարզպետ Ռազմիկ Թևոնյանի խմիչքի գործարանի հաշվապահի քույրն է․ ստացվում է՝ հենց այս կինն է համաձայնություն տվել, որ կուղղորդի ուսուցչական կազմին Վեդու խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին՝ ընտրելու ՔՊ-ական թեկնածու Գարիկ Սարգսյանին:
Yerevan.Today-ի թղթակցին հաջողվել է նկարահանել ապօրինի հիմքով Գառնիկ Աթոյանի ազատումից հետո հանձնման-ընդունման գործընթացին և ամբողջ ինֆորմացիայի մասով հաստատումն ուղիղ խոսքով նկարահանել տեղում: Մեր նկարահանման ժամանակ հաստատվում է, որ տնօրենին հեռացրել են քաղաքական նկատառումներով։
Մանրամասն՝ տեսանյութում։
Սյուզի Բադոյան