կարևոր
3562 դիտում, 10 ամիս առաջ - 2023-09-10 10:49
Հասարակություն

Գարիկին հեռացնելով պայքարից՝ դուք չեք շահելու, ես կամ. Աստղ Գալեյան

Գարիկին հեռացնելով պայքարից՝ դուք չեք շահելու, ես կամ. Աստղ Գալեյան

Արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մահրը՝ տիին Աստղը, ում ամուսնուն դատարաի որոշմամբ երեկ կալանավորեցին, գրում է.

«Կյանք է… ու երբեք չեմ պատկերացրել էս ճակատագիրը իմ ու ընտանիքիս համար,երջանիկ էիք մեր ամեն տեսակ հոգսերով,ամենօրյա ընտանեկան եռ ու զեռով,հաճելի էր կրել այդ «բեռը»։

Դե 2020 թվականը բառիս բուն իմաստով քանդեց տունս,անշնչացրեց ամեն ինչ,երազանքներ,նպատակներ ու չնայած այդ ամենին մեջքս ուղղելու փորձ արեցի,կյանքի գնով կյանք պարգևեցի,ոչ թե վիշտս փարատելու կամ մոռանալու, այլ ընտանիքիս ծուխը ծխեցնելու ու նաև անշունչ կյանքս շնչեչնելու համար, տանս մեջ Մխիթար անունը կանչելու համար, որովհետև առանց Մխիթար շնչում էի, բայց ոչ ապրում։ Ու ամբողջ ընթացքը ինձ ու ամուսնուս ուղեկցում էր ցավը վրեժով համեմված։

Հասունացավ պահը, երբ պիտի պայքարեինք անարդարության դեմ, դավաճանահան համակարգի դեմ։ Սկսվեց պայքար,անցանք  շատ դժվարին ճանապարհ,արժանանալով բազմապիսի բազմահարկ հայհոյանքների մեղադրանքներ, պիտակներ, միևնույն է առաջ էինք գնում քարքարոտ ճանապարհով, սայթաքել բարձրանալով։

Կամ պետք է համակերպվել կամ պետք է զրկանքների ենթարկվել, ընտրեցինք 2-րդը ու հասանք մինչ այսօր, մեզանից պակասեցին(ժամանակավոր), բայց միևնույն է նահանջի տեղ չունենք, չէ՞ որ մեր տղերքը չնահանջեցին, պետք է ու պիտի վրեժը լուծվի ու հայրենիքը ազատագրվի հայալեզու թուրքերից։ Այսօրվա համար շնորհակալ եմ բոլորից, չեկողներից ևս, դուք պարտավոր չէիք ես ձեզ լավ հասկացա։ Գարիկին հեռացնելով պայքարից՝ դուք չեք շահելու, ես կամ ես իմ պայքարող ծնողների կողքին եմ ու գնալու եմ մինչև վերջ»։

Նշենք, որ երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Գալեյանի նկատմամբ երկամսյա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։