կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-26 18:01
Քաղաքական

Մինչեւ վե՞րջ եք գնալու. հրազդանցին հարցրել է Օսկանյանին

Մինչեւ վե՞րջ եք գնալու. հրազդանցին հարցրել է Օսկանյանին

Հրազդանում երեք քաղաքական ուժերի կողմից կազմակերպված հանրահավաքում ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը: Նա նշեց, որ մինչ հանրահավաքի սկսվելը Հրազդանում իրեն են մոտեցել բազմաթիվ հայրենակիցներ ու միայն մեկ հարց են տվել, թե քաղաքական ուժերը մինչև վերջ գնալո՞ւ են, թե՞ ոչ, գործընթացը հասցնելո՞ւ են ավարտին, թե՞ ոչ:

 

«Նրանք աղաչում, պաղատում են, ասում են` այսպես ապրել այլևս հնարավոր չէ: Իրոք, ժամանակը եկել է, որ հասնենք արմատական փոփոխությունների: Քաղաքական իրավիճակը պարզ է, եկեք խաղեր չփնտրենք, կա իշխանություն` իր մեծ շահերով, իշխանություն, որը շարունակում է իր կեղեքող աշխատանքը, և կա ընդդիմություն` իր ժողովրդով, ընդդիմություն, որը վայելում է ժողովրդի համակրանքը, հույսը և հավատը: Մենք ձեզ չենք հիասթափեցնելու, մենք միասնական ենք  մենք մի կողմ ենք դրել մեր քաղաքական տարբերությունները, որպեսզի երկրում լավ փոփոխություններ իրականացնենք»,- ասաց Վարդան Օսկանյանը:

 

Նրա խոսքով՝ պատմական առիթ է ստեղծվել, որպեսզի միասնականությամբ ցույց տանք, որ հնարավոր է երկիրը միասնաբար կառավարել և հնարավոր է կոնսենսուսով որոշումներ ընդունել:

 

Հանրահավաքին ներկա մի կին բղավեց. «Չենք միանալու ձեզ, ամոթ ա, ամոթ»: